Մեսչյանականները ստորագրահավաք են անցկացնում, որ Արթուր Մեսչյանը մենահամերգով հանդես գա ու իրենք մասնակցեն համերգին: Ավելին, յուրաքանչյուր ոք պետք է 50 ստորագրություն հավաքի երկու շաբաթվա ընթացքում:
Հետաքրքիր է` ի՞նչ է մտածում ակցիայի մասին Արթուր Մեսչյանը: Կարծես դեռևս չի արձագանքել «համերգի պահանջին»: Ակցիայի մասնակիցները 3000 ստորագրություն հավաքելուց հետո հնարավոր է` բաց նամակով դիմեն երգչին:
Մեսչյանականների առաջին հավաքը տեղի է ունեցել այսօր` Անգլիական այգում, ժամը 13: 00-ին: Հավաքվել է 15-20 մեսչյանական: Քննարկել են իրենց անելիքը, շփվել, կատարել Մեսչյանի երգերից: